Սիրիայում զոհվել է Նուբար Օզանյանը, որը կռվում էր Սիրիայի քրդական «Ժողովրդավարական միություն կուսակցության» (PYD) շարքերում:
Այս մասին տեղեկացնում է թուրքական «Yenisafak» թերթի կայքը՝ նշելով, որ Օզանյանը «Թուրքիայի կոմունստական կուսակցության» ղեկավարներից էր:
Կայքում հրապարակված նյութում նշվում է, որ Օզանյանը Սիրիայի Լաթաքիա շրջանում մի որոշ ժամանակ մարզել է Թուրքիայից Սիրիա անցած անձանց:
Թուրքական աղբյուրի պնդմամբ՝ Նուբար Օզանյանը 1991-1992թթ մասնակցել է ղարաբաղյան պատերազմին՝ կռվելով հայկական ուժերի կազմում:
Աղբյուր` Ermenihaber.am