տուն Քաղաքական Միջազգային Սիրիայում ԻՊ գրոհայինների շարքերում դասալքությունը զանգվածային բնույթ է ստանում

Սիրիայում ԻՊ գրոհայինների շարքերում դասալքությունը զանգվածային բնույթ է ստանում

88
0

Toyota Vehicles in the Middle EastՍիրիայում «Իսլամական պետություն» խմբավորման գրոհայինների շարքերում դասալքությունը զանգվածային բնույթ է ստանում, խմբավորումների մեծ մասը բարոյալքվել է, գրոհայինների շարքերում աճում է դժգոհությունը հրամանատարությունից, այս մասին այսօր հայտնել է ՌԴ Զինված ուժերի Գլխավոր շտաբի օպերատիվ վարչության պետ Անդրեյ Կարտապոլովը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Խմբավորումների մեծ մասը բարոյալքված են: Գրոհայինների շարքերում աճում է դժգոհությունը դաշտային հրամանատարներից, կան նրանց չհնազանդվելու փաստեր: Դասալքության եզակի դեպքերը սկսում են զանգվածային բնույթ ստանալ»,- ասել է Կարտապոլովը ռազմական աթաշեների ու լրագրողների համար ճեպազրույցում: