ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը փետրվարի 20-ին ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրիի հետ հեռախոսազրույցի ընթացքում նշել է, որ Սիրիայի նկատմամբ Թուրքիայի վերջին գործողությունները սադրիչ են եւ անթույլատրելի: Այս մասին հայտնել են ՌԴ ԱԳՆ-ից, փոխանցում է RIA Novosti-ն: «Լավրովը նաեւ ուշադրություն է հրավիրել Թուրքիայի գործողությունների սադրիչ բնույթի վրա՝ նշելով, որ դրանք անթույլատրելի են եւ խախտում են Սիրիայի տարածքային ամբողջականությունը»,- ասված է հաղորդագրության մեջ:
տուն Քաղաքական Միջազգային Սիրիայի նկատմամբ Թուրքիայի վերջին գործողությունները սադրիչ են եւ անթույլատրելի