Սիրիայից ստացված տեղեկությունների համաձայն՝ երկրի հարավում Բաշար Ալ-Ասադի ռեժիմի դեմ պայքարող խմբավորումներին հաջողվել է գրավել հարավում գտնվող քաղաքներից մեկը։ Այս մասին տեղեկացնում է BBC-ն։
Լոնդոնում տեղակայված «Սիրիայում մարդու իրավունքների դիտարկման» կազմակերպությունը հայտնել է, որ կառավարական ուժերը դուրս են մղվել Նավա քաղաքից, այն գրավվել է ինչպես չափավոր ընդդիմության, այնպես էլ իսլամիստական «Նուսրայի ճակատ» խմբավորման կողմից, որը կապված է «Ալ-Կաիդայի» հետ։
Նավան գտնվում է Հորդանանի սահմանի վրա՝ Իսրայելի կողմից վերահսկվող սիրիական Գոլանի բարձունքների մոտ։