տուն Լուրեր Սիրիայի իշխանությունները ապստամբներին հրավիրել են Հալեպում ֆուտբոլ խաղալու

Սիրիայի իշխանությունները ապստամբներին հրավիրել են Հալեպում ֆուտբոլ խաղալու

105
0

_92627445_47d66b89-92d5-4326-b7f6-403cf3a67458

Սիրիայի իշխանությունները կոչ են արել ապստամբներին, որոնց դեմ պայքար են մղում Հալեպում, մասնակցել ընկերական ֆուտբոլային խաղի. այս մասին հայտնում է BBC-ն։

Կառավարությունը ֆուտբոլային խաղի հրավերով թռուցիկներ է տարածել Հալեպում, նաև սիրիական ընդդիմության ներկայացուցիչներին հրավեր ուղարկել սոցկայքերի միջոցով։

Հաղորդագրություններում ասվում է, որ դա բարի կամքի դրսևորում է, որը պետք է ծառայի ազգային հաշտեցմանը։

Խաղը նախատեսված է այսօր՝ Հալեպի Hamdania Stadium մարզադաշտում: Ընդդիմադիրներին խոստացել են անվտանգ մուտք ապահովել խաղի համար։