Սիրիայի պետական լրատվական SANA գործակալությունը մեղադրել է Թուրքիայի զինված ուժերին Էլ Բաբ քաղաքում խաղաղ բնակիչներ սպանելու մեջ. հաղորդում է Interfax.ru-ն:
«Ահաբեկչության դեմ պայքարի պատրվակով Սիրիա ներխուժած թուրքական ռեժիմի զինված ուժերը Հալեպի նահանգի Էլ Բաբ քաղաքում նոր արյունահեղություն են իրականացրել, որի հետևանքով զոհվել է 11 մարդ, այդ թվում՝ 3 երեխա և 4 կին»,- այս մասին հաղորդել է գործակալությունը:
Աղբյուրը նշում է, որ հրաձգությունների հետևանքով կան նաև ավերված տներ և այլ շինություններ: