տուն Լուրեր Սիրելի հայրենակիցներ… առաջին հայերեն խոսքը` 1958-ի ամերիկյան ֆիլմում (տեսանյութ)

Սիրելի հայրենակիցներ… առաջին հայերեն խոսքը` 1958-ի ամերիկյան ֆիլմում (տեսանյութ)

148
0

Հոլիվուդյան The Deep Six (1958,«Խոր վեցնյակը», Глубокая шестерка.- խմբ.) ֆիլմում Հոլիվուդի պատմության մեջ առաջին անգամ ընդգրկվել է հայերեն խոսքով տեսարան:

Ֆիլմի հերոսներից մեկը՝ ԱՄՆ-ի ռազմածովային նավատորմի նավաստի Ահարոն Սլոբոջյանը, որի դերը մարմնավորել է ծագումով հայ դերասան և երաժիշտ Ռոս Բաղդասարյան ավագը, իր ծառայակիցներին հրավիրում է ռեստորան, որտեղ հյուրերին մատուցում են հայկական տոլմա, քուֆթա և այլ ուտեստներ:

Հայերեն խոսքը հնչում է նաև ռեստորանի զվարճալի տեսարաններից մեկում, որտեղ Սլոբոջյանը, բեմ բարձրանալով, մաքուր հայերենով իր ընկերներին ներկայացնում է ռեստորանում գտնվող հանրությանը:

Մանրամասները՝ տեսանյութում: