տուն Լուրեր Սինգապուրում ի պատիվ Նիկոլ Փաշինյանի և Աննա Հակոբյանի տրվել է պաշտոնական ճաշ

Սինգապուրում ի պատիվ Նիկոլ Փաշինյանի և Աննա Հակոբյանի տրվել է պաշտոնական ճաշ

142
0

Սինգապուրի վարչապետ Լի Սյեն Լունի անունից ի պատիվ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և տիկին Աննա Հակոբյանի տրվել է պաշտոնական ճաշ, որի ընթացքում երկու երկրների կառավարությունների ղեկավարները հանդես են եկել բաժակաճառերով:

Ինչպես հայտնեցին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Սինգապուրի վարչապետն իր խոսքում, մասնավորապես, նշել է.

«Հայաստանի Հանրապետության վարչապետ պարոն Նիկոլ Փաշինյան,

տիկին Աննա Հակոյան,
տիկնայք և պարոնայք,


Ողջունում եմ Ձեզ և ձեր պատվիրակությանը ՍինգապուրումՈւրախ եմ մեր երկիր կատարածՁեր առաջին պաշտոնական այցի համար:

Մեր երկու երկրները դիվանագիտական հարաբերություններ են հաստատել 1992 թվականին, սակայն մեր պատմական առնչությունները շատ ավելի հեռուն են գնումՄոտ 200 տարի առաջմի խումբ հայ գաղթականներ տեղափոխվեցին ՍինգապուրՆրանք փոքրաթիվ էին՝ ոչ ավել,քան 100 մարդբայց նրանց ազդեցությունը մեր երկրի հասարակական կյանքում զգալի էրՀայկական ներկայության նշաններ կարելի է գտնել ամբողջ Սինգապուրում:

Որպես նախկին լրագրողվարչապետ Փաշինյանին, անկասկած, կհետաքրքրի այն փաստըորՍինգապուրի գլխավոր օրաթերթը՝ Street Times-ը,  հիմնադրվել է 1845 թվականին ԽաչիկՄովսես անունով հայի կողմիցԲազմաթիվ շինություններ այստեղ կրում են Սարգիս եղբայրներիանունըովքեր հիմնել են Սինգապուրի նշանավոր Raffles հյուրանոցըՆույնիսկ մեր ազգայինծաղիկն է ստեղծվել հայկական ծագում ունեցող բուսաբույծ Ագնես Ջոակիմի կողմիցիսկՋոհակիմ խոլորձի քանդակըոր վարչապետը երեկ բացեց Սինգապուրի հայկական փողոցումհանդիսանում է մեր երկու ժողովուրդների միջև խաչաձև կապերի խորհրդանիշը:

Մենք հպարտանում ենք այն հայերովովքեր շարունակում են իրենց նպաստը բերել մեր երկրիզարգացմանըՕրինականցյալ տարվա հունիսին Սինգապուրի հայկական փողոցում բացվեցերկրորդ հայկական եկեղեցինՀայ համայնքը պահպանում է իր ինքնությունը, ինչն օտարներին ևս թույլ կտա ծանոթանալ Հայաստանի ու հայերի պատմությանը:

Մենք բանակցում ենք Սինգապուրի և Եվրասիական տնտեսական միության միջև ազատառևտրի համաձայնագրի (ԱԱՀշուրջՄենք ձգտում ենք խթանել մեր երկու երկրների միջև գործարար և տնտեսական կապերըՄենք գնահատում ենք Հայաստանի աջակցությունը ԱԱՀիստորագրման գործընթացին և հուսով ենքոր այն հնարավորինս շուտ կկնքվի:

Այս այցի ընթացքում պարոն վարչապետը հանդիպելու է Սինգապուրի գործարար շրջանակներիհետև ես հուսով եմոր մեր գործարարները միասին կաշխատեն՝ օգտվելով ստորագրվածկրկնակի հարկումից խուսափելու մասին համաձայնագրից:

Մենք ամրապնդում ենք կապերը նաև այլ ոլորտներումներառյալ զբոսաշրջությունըմշակույթըև կրթությունըՄենք կօգտագործենք տարբեր հարթակներ՝ խորացնելու մերհարաբերություններըՄենք ողջունում ենք փոխադարձ այցելություններն ու փորձի փոխանակումներըքանի որ մենք նույնպես շատ բան ունենք սովորելու Հայաստանից:

Մեծարգո պարոն վարչապետ Փաշինյանես ևս մեկ անգամ ողջունում եմ Ձեզ ՍինգապուրումՇնորհակալություն»:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր բաժակաճառում նշել է.

«Ձերդ գերազանցություն պարոն վարչապետ,

հարգելի ներկաներ, տիկնայք և պարոնայք,

Ինձ համար մեծ պատիվ է գտնվել այս գեղեցիկ երկրում, որն իր փոքր տարածքով, սակայն վիթխարի կարողություններով արժանանում է շատ-շատերի հիացմունքին: Սինգապուրը բացառիկ է իր տնտեսական նվաճումներով, համընդհանուր բարեկեցության, սոցիալական արդարության ու հասարակական առաջընթացի ուրույն մոդելով և իր մշակութային առանձնահատկություններով։

Սինգապուրը մեզ՝ հայերիս համար, անշուշտ, նաև այն երկիրն է, որի նկատմամբ մենք առանձնահատուկ զգացմունքներ ենք տածում: 

Սինգապուրի հետ հայերն ունեն վաղեմի պատմական կապեր: Պատահական չէ, որ Սինգապուրի ամենահին քրիստոնեական տաճարը՝ հայկական եկեղեցին, 184 տարեկան է: Եվայսօր մենք, ինչ խոսք, հպարտ ենք, որ աշխարհի այս գեղեցիկ անկյուններից մեկում, որով զմայլվում է ողջ աշխարհը, փոքր և ձեռներեց հայ համայնքն իր արժանի հետքն է թողել: Ուրախ ենք, որ Սինգապուրի հայկական նյութական և հոգևոր ժառանգությունն այստեղ հիշում են և պահպանում ամենայն հոգատարությամբ:

Մենք, հիրավի, հպարտ ենք անցյալով, սակայն չենք ցանկանում սահմանափակվել դրանով: Ուզում ենք, որ այսօր ևս մեր երկու երկրներն առևտուր անեն միմյանց միջև և մարդկային հարաբերությունները զարգացնեն այնպես, ինչպես դա անում էին 19-րդ դարում և 20-րդ դարի սկզբին:

Մեր պատվիրակությունը Սինգապուր է ժամանել նոր էջ բացելու մեր հարաբերություններում: Սինգապուրն աշխարհի տնտեսապես ամենազարգացած երկրներից է, և մենք ցանկանում ենք զարկ տալ մեր երկրների միջև փոխադարձ առևտրի ու ներդրումների աճին: Կարծում եմ, դրա համար այսօր առկա են անհրաժեշտ նախադրյալներ: Վերջին մեկ տարվա ընթացքում Հայաստանի կառավարությունը ձեռնարկել է քայլեր, որոնք արմատապես վերափոխել են երկրի տնտեսական միջավայրը: Ամրապնդվել է օրենքի գերակայությունը, ստեղծվել են հավասար պայմաններ տնտեսական բոլոր դերակատարների և, մասնավորապես, արտասահմանյան ներդրումների համար: Շեշտակի նվազել է կոռուպցիան: Այն այլևս չի գնահատվում որպես տնտեսական գործունեության արդյունավետությունը նվազեցնող գործոն: Մենք այլևս չենք տառապում հետխորհրդային երկրներից շատերին բնորոշ ախտանշաններով: Նոր Հայաստանը նոր հնարավորություններ է բացում ներդրումներ անելու և տնտեսական գործունեությամբ զբաղվելու համար:

Ասվածին ավելանում է նաև Եվրասիական տնտեսական միության, որին անդամակցում է նաև Հայաստանը, և Սինգապուրի միջև ազատ առևտրի մասին կնքվելիք պայմանագրի գործոնը: Այն լրացուցիչ կարևոր խթան կարող է հանդիսանալ մեր երկրների միջև տնտեսական համագործակցության զարգացման համար:

Տիկնայք և պարոնայք, 

Բավարար է հպանցիկ հայացք նետել մեր երկու երկրների վրա՝ նկատելու համար նրանց միջև գոյություն ունեցող նմանությունները: Երկուսն էլ գտնվում են բարդ կամ անբարենպաստ աշխարհաքաղաքական միջավայրում: Երկուսն էլ զուրկ են բնական հարուստ ռեսուրսներից և իրենց զարգացման ռազմավարությունը կառուցում են մարդկային կապիտալի արդյունավետ օգտագործման և զարգացման գործոնի վրա: Կրթությունը, գիտելիքն ու  նորարարությունը, աշխատասիրությունն ու համառությունը, համբերա­տարությունն ու լավատեսությունն են համարվում իրենց զարգացման գրավականն ու շարժիչ ուժը մեր երկրներում:

Սակայն, ի տարբերություն Սինգապուրի, որն իր զարգացման գործընթացը սկսել է հինգ տասնամյակ առաջ և հաղթահարելով սկզբնական շրջանի դժվարությունների շղթան, արդեն իսկ հասել է աննախադեպ բարձունքների, Հայաստանը դեռևս կանգնած է սրընթաց վերելքի անհրաժեշտության շեմին: Այո՛, մենք այսօր ստեղծում ենք պայմաններ անհատի աշխատասիրության, ստեղծագործ մտքի ու ձեռներեցության անխափան դրսևորման համար: Մեր ապագան մենք տեսնում ենք գիտելիքի վրա հենված տնտեսության, նորարարու­թյունների, բարձր տեխնոլոգիաների զարգացման մեջ: Հայաստանը դրան այլընտրանք չունի: Մեր արտաքին միջավայրը մեզ ստիպում է գնալ այդ ճանապարհով:

Սինգապուրի տնտեսական հրաշքն իրոք աննախադեպ էր: Ձեր բացառիկ փորձն այս առումով մեծ հետաքրքրություն է ներկայացնում մեզ համար, և մենք երախտա­պարտ կլինեինք ձեր խորհուրդների համար:

Այս առումով չեմ կարող չնշել, որ Հայաստանում մեծ ջերմությամբ են հիշում Սինգապուրի զարգացման և առաջընթացի ճարտարապետ Լի Քուան Յուի այցը, որը կայացավ 2009 թվականին: Նա, ում համբավը վաղուց անցել է ազգային սահմանները, Հայաստանում ազնիվ ու արդյունավետ կառավարման խորհրդանիշ է համարվում: Իսկ մերիտոկրատիան, պրագմատիզմն ու ազնվությունը, որոնք հանդիսանում են Սինգապուրի պետական կառավարման փիլիսոփայության հենասյունները, այսօր դարձել են նաև Նոր Հայաստանի ղեկավարության սկզբունքները:

Ավարտելով խոսքս, տիկնայք և պարոնայք, ցանկանում եմ բաժակ բարձրացնել ի պատիվ բարեկամ Սինգապուրի և մեր ժողովուրդների բարեկամության: Հանու՛ն ձեր հրաշալի քաղաքի ու տաղանդավոր ժողո­վրդի: Հանու՛ն մեր ապագա համագործակցության»: