«Ռոսիա 1 » հեռուստաալիքի եթերում հայտարարել են «Ռուսաստանի ականավոր անունները» համազգային մրցույթի եզրափակիչ փուլի քվեարկության արդյունքները. Ռուսաստանի 42 օդանավակայաններ ստացել են նոր անվանումներ։ Ղրիմի «Սիմֆերոպոլ» օդանավակայանը, ըստ քվեարկության արդյունքների, կկոչվի հայ մեծ ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու (Հովհաննես Այվազյան) անունով:
Հիշեցնենք, որ հայ համայնքի ներկայացուցիչները, հաջակցություն «Սիմֆերոպոլ» օդանավակայանը մեր մեծ հայրենակցի անվամբ կոչելուն, մեծ շուրջպար էին նախաձեռնել: