Իտալիայի նախկին վարչապետ, 79-ամյա քաղաքական գործիչ Սիլվիո Բեռլուսկոնին վերադառնում է ակտիվ քաղաքական գործունեության` գլխավորելով իր «Առաջ, Իտալիա» կուսակցությունը: Ծրագրային ելույթով քաղաքական գործիչը հանդես է եկել կուսակցության շրջանային ղեկավարների առջև, գրում է TASS-ը:
Մասնավորապես` Բեռլուսկոնին հայտարարել է, որ «Առաջ, Իտալիա»-ն պետք է ստանա ընտրողների 51 տոկոսի աջակցությունը և դառնա Իտալիայի առաջին կուսակցությունը: Նախկին վարչապետը հիշեցրել է արդարադատության հետ ունեցած իր խնդիրների մասին` բոլոր գործընթացները, որտեղ ինքը մեղադրվում էր, անվանելով «քաղաքական»:
«Սակայն նաև Հիսուս Քրիստոսի դատավարությունն էր քաղաքական»,- ասել է նախկին վարչապետը:
Նա նաև քննադատել է գործող վարչապետ Մատեո Ռենցիին, ով «անդադար կրկնօրինակում է, սակայն ավելի վատ տարբերակով»: