Շվեդ օրենսդիրները բողոք են ներկայացրել ընդդեմ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ մեղադրելով նրան ցեղասպանության, մարդկության դեմ գործած հանցագործությունների և ռազմական հանցագործությունների մեջ. հաղորդում է Korrespondent.net-ը:
Շվեդիայի խորհրդարանի 5 պատգամավոր դիմում է ներկայացրել դատախազին՝ 2015-ի սկզբին թուրքական բանակի և քուրդ զինյալների միջև հակամարտության մեջ Էրդողանի դերի վերաբերյալ:
Այս բողոքն առաջինն է Շվեդիայում, որը ներկայացվել է օտարերկրյա պետության ղեկավարի դեմ: Դիմումում նշվում են նաև մի շարք այլ բարձրաստիճան թուրք պաշտոնյաների անուններ, այդ թվում՝ վարչապետ Բինալի Յըլդըրըմինը:
Բողոքն ընդունվելու դեպքում՝ հնարավոր է Էրդողանին ձերբակալելու օրդեր տրամադրվի: