տուն Քաղաքական Միջազգային Շվեդիայի արքայազն ամուսնանում է տղամարդկանց համար նախատեսված ամսագրերի համար նկարահանված մոդելի հետ

Շվեդիայի արքայազն ամուսնանում է տղամարդկանց համար նախատեսված ամսագրերի համար նկարահանված մոդելի հետ

95
0

Sofia_Hellqvist_tony_kollberg_-_Copy

Շվեդիայի արքայազն Կարլ Ֆիլիպը կամուսնանա նախկին մոդել Սոֆիա Հելքվիստի հետ։ Պսակադրության արարողությունը կկայանա հաջորդ տարվա ամռանը։ Այս մասին գրում է The Local-ը։ Պսակադրության արարողությունը տեղի կունենա Ստոկհոլմի թագավորական պալատում։

«Մենք անհամբերությամբ ենք սպասում հունիսի կեսին կայանալիք ամառային ամուսնությանը, երբ Շվեդիան շատ է գեղեցկանում։ Դա մեծ օր է մեզ համար, և մենք շատ երջանիկ ենք»,- ասվում է արքայազնի և նրա հարսնացուի հայտարարության մեջ։

Զույգը ամուսնացել է այս տարի։

Հելքվիստը նախկինում մոդել է աշխատել, նկարահանվել է տղամարդկանց համար նախատեսված ամսագրերում։ Մասնակցել է Paradise Hotel հեռուստաշոուի։ Կարլ Ֆիլիպ արքայազնի հետ հանդիպում է 2010 թվականի հունվարից։