տուն Քաղաքական Միջազգային Շվեդիան ճանաչել է Պաղեստին պետությունը

Շվեդիան ճանաչել է Պաղեստին պետությունը

125
0

Flag-Pins-Palestine-Sweden

Շվեդիայի կառավարությունը ճանաչել է Պաղեստին պետությունը: Այս մասին հաղորդում է France Presse գործակալությունը։ Նման հայտարարություն է արել Շվեդիայի արտաքին գործերի նախարար Մարգոտ Վալստրոմը:

«Այսօր կառավարությունը որոշում է կայացրել ճանաչելու Պաղեստին պետությունը: Դա կարևոր քայլ է, որը հաստատում է պաղեստինցիների` ինքնիշխանության իրավունքը»,- ասել է Վալստրոմը: Նրա խոսքերով` կան բոլոր պայմանները Պաղեստինի ճանաչման համար` տարածք, կառավարություն, բնակչություն:

2014 թվականի հոկտեմբերի 3-ին Շվեդիան հայտարարել էր, որ ճանաչելու է Պաղեստին պետությունը: ԱՄՆ-ում ասել էին, որ Շվեդիան շտապել է կայացնելու այս որոշումը: