Շուշան Դոյդոյանը ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանին է ներկայացրել ՀՀ ԱՆ Անձնական տվյալների պաշտպանության գործակալության պետի պաշտոնից հրաժարվելու մասին դիմում։
«Հպարտ եմ, որ երկու տարի ղեկավարել եմ նորաստեղծ գործակալությունը՝ փորձելով ամուր հիմքերի վրա դնել անձնական տվյալների պաշտպանության նոր զարգացող ոլորտը։
Քաղհասարակություն վերադառնալու մշտական ցանկությունս ի վերջո հաղթեց. վերադառնում եմ ՝ բաց կառավարման, տեղեկատվության ազատության, անձնական տվյալների պաշտպանության ոլորտում ջանքերս նոր թափով շարունակելու և նոր ծրագրեր կյանքի կոչելու նպատակով», — Facebook-ի իր էջում գրել է Շ.Դոյդոյանը։