տուն Լուրեր Շուրջպար «Սիմֆերոպոլ» օդակայանում՝ հաջակցություն մեր հայրենակցի անվան (տեսանյութ)

Շուրջպար «Սիմֆերոպոլ» օդակայանում՝ հաջակցություն մեր հայրենակցի անվան (տեսանյութ)

113
0

Սիմֆերոպոլի միջազգային օդանավակայանում անցկացվում է «Ռուսաստանի ականավոր անունները» համազգային մրցույթի եզրափակիչ փուլը, որում ռուսաստանցիները քվեարկում են նշանավոր հայրենակիցներից մեկի անվան օգտին, որը կդառնա երկրի երկրի օդանավակայանների լրացուցիչ անվանումը:

Հայ համայնքի ներկայացուցիչները հավաքվել էին «Սիմֆերոպոլ» օդանավակայանում` քվեարկելու հայազգի ականավոր ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու համար՝ այն զուգակցելով հայկական ժողովրդական պարով:

Տեղացի հայերը խոստովանեցին, որ իրենց ընտրությունն արել են, հաշվի առնելով այն փաստը, որ Այվազովսկին աշխարհին հայտնի է ոչ միայն որպես ղրիմցի, այլեւ՝ հայ, ով շատ բան է արել հայրենի քաղաքի՝ Թեոդոսիայի համար:

ՌԴ օդանավակայանների համար լրացուցիչ անվանունների ընտրության «Ռուսաստանի ականավոր անուններ» ակցիայի շրջանակներում քվեարկությունը կտեւի մինչեւ 2018 թվականի նոյեմբերի 30-ը: