Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, մեկնաբանելով ԱՄՆ-ի ֆինանսների նախարարության կողմից հրապարակված «Կրեմլի զեկույցը», հայտարարել է, որ պետք է ավելի շատ մտածել ինքդ քո մասին՝ զբաղվել սեփական տնտեսությամբ, գյուղատնտեսությամբ, առողջապահությամբ, կրթությամբ, պաշտպանությամբ. հաղորդում է Gazeta.ru-ն:
«Եվ, ի վերջո, դա կհանգեցնի նրան, որ այլևս իմաստ չի լինի ինչ-որ պատժամիջոցներ ձևակերպելու»,- ասել է Պուտինը:
ՌԴ ղեկավարի խոսքով՝ պետք է ղեկավարվել հայտնի կանոնով՝ «Շունը հաչում է, քարավանը՝ գնում»:
Պուտինը նաև ծաղրել է «Կրեմլի զեկույցում» իր անվան բացակայության փաստը:
Ավելի վաղ հաղորդել էինք, որ ԱՄՆ-ի ֆինանսների նախարարությունը հրապարակել էր «Կրեմլի զեկույցը», որը ներառում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին մոտ կանգնած մարդկանց ցուցակը:
Զեկույցում հայտնվել են «Տաշիր ինվեստ գրուպ» ՓԲԸ հիմնադիր և մեկենաս Սամվել Կարապետյանի, «Մագնիտ» մանրածախ ցանցի գլխավոր տնօրեն Սերգեյ Գալիցկինի (մինչև ամուսնությունը՝ Հարությունյան), «Ռոսգոսստրախ» ընկերության համասեփականատեր Դանիլ Խաչատուրովի անունները: