տուն Սպորտ Շումախերը կաթվածահար է եւ չի կարողանում խոսել. F1i.com

Շումախերը կաթվածահար է եւ չի կարողանում խոսել. F1i.com

50
0

eacfd7eaa5c3f49a75a98d982aa695fd

«Շումախերն իրեն համեմատաբար լավ զգում, բայց չի կարողանում խոսել, կաթվածահար է եւ գամված է հաշմանդամի սայլակին։ Նա ունի հիշողության հետ կապված խնդիրներ։ Ընտանիքի հետ գտնվելը կօգնի նրան արագ ապաքինվել, բայց դա ծանր կլինի»,- մեջբերում է ֆրանսիացի ավտոարշավորդ Ֆիլիպ Ստրեյֆի խոսքերը F1i.com-ը։

Աշխարհի 7-ակի չեմպիոն Միխայել Շումախերի բուժումը ընտանիքի բյուջեի վրա «նստում» է շաբաթական 125 հազար եվրո՝ շուրջ կես միլիոն եվրո՝ ամսական։ Այդ դրամը հատկացվում է բժշկական հատուկ սարքավորումների եւ բուժանձնակազմի աշխատավարձի համար։