Գերմանիայի կառավարությունն անհանգստացած Է Լեռնային Ղարաբաղի իրադրությունից: Արտաքին գործերի նախարար Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը մտադիր Է մինչեւ օրվա վերջը հակամարտության գոտու իրադրությունը քննարկել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ:
Այդ մասին մամուլի ասուլիսում հայտնել Է Գերմանիայի արտաքին քաղաքական գերատեսչության ներկայացուցիչ Մարտին Շեֆերը:
Նա հիշեցրել Է, որ ավելի վաղ Շտայնմայերը հորդորել Է երկու կողմերին՝ հնարավորինս արագ դադարեցնել մարտական գործողությունները:
«Նախարարը պլանավորում Է օրվա երկրորդ կեսին հեռախոսազրույց անցկացնել ռուսաստանցի պաշտոնակցի հետ»,-ասել Է Շեֆերը, նշելով, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը եւ ՌԴ ԱԳՆ-ն «արդեն միացել են հակամարտույթան կարգավորման ջանքերին», հաղորդել Է ՏԱՍՍ-ը: