տուն Լուրեր Շտայնմայերը դեմ է ՌԴ-ի դեմ նոր պատժամիջոցներին

Շտայնմայերը դեմ է ՌԴ-ի դեմ նոր պատժամիջոցներին

95
0

e073cf077d8f3ea299752ca6ce8e5cae8eb6b69a

Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը հայտարարել է, որ դեմ է  Սիրիայի Հալեպ քաղաքում տիրող իրավիճակի պատճառով Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների սահմանմանը: Այս մասին հայտնում է Ria.ru-ն:

«Սիրիայում մարդասիրական աղետի առնչությամբ պատժամիջոցներն անարդյունավետ են, քանի որ դրանք ունեն չափազանց երկարաձգված ազդեցություն և չեն կարող մարդասիրական միջանցք ստեղծել»,- հայտարարել է Շտայնմայերը։

Պաշտոնյան հավելել է, որ Սիրիայում պետք է ուշադրության կենտրոնում լինեն խաղաղ բնակիչները, հատկապես Հալեպի քաղաքացիները։