տուն Լուրեր Շտապօգնության ծառայությունը մեկ տարվա ընթացքում վճարովի չի դառնա

Շտապօգնության ծառայությունը մեկ տարվա ընթացքում վճարովի չի դառնա

102
0

լեւոն ալթունյան

Araratnews.am-ն անդրադարձել էր շտապօգնության ծառայությունը վճարովի դարձնելուն: Հիշեցնենք` առողջապահության նախարար Լեւոն Ալթունյանն առաջարկում էր շտապօգնության որոշ ծառայություններ  վճարովի դարձնել:

Այսօր լրագրողների հետ զրույցում  առողջապահության նախարարն ասաց, որ շտապօգնության ծառայությունը վճարովի դարձնելը արդիական հարց է: Կառավարության անդամն ասաց, որ  առաջիկա մեկ տարվա ընթացքում շտապօգնության ծառայությունը վճարովի չի դառնա: Նախարարի խոսքով՝ կան անարդյունավետ կանչեր, կան կանչեր, որոնք բնակչության ոչ իրազեկվածության կամ մի փոքր էլ չարաշահման հետեւանք են: