տուն Լուրեր Շտապ. Վաղը մարզային տրանսպորտը չի աշխատելու. Զգուշացում` վարորդներից

Շտապ. Վաղը մարզային տրանսպորտը չի աշխատելու. Զգուշացում` վարորդներից

87
0

98

Իշխանությունները, հավատարիմ մնալով իրենց «ձեռագրին», ոտնահարում են քաղաքացու իրավունքները, որոնցից մեկն էլ ազատ տեղաշարժման իրավունքն է:

Araratnews.am-ի լրագրողը, որն ամեն օր մարզից է աշխատանքի գալիս, այսօր  հերթական անգամ գործ գալուց վարորդից տեղեկացավ, որ վաղն առավոտյան  հասարակական տրասնպորտ չի աշխատելու:

«Ժողովուրդ, վաղը չենք աշխատում, զգուշացնում եմ նախապես, որ փաստի առաջ չկանգնեք»,- դիմելով ուղևորներին` ասաց վարորդը:

Մեր լրագրողի այն հարցին, թե ինչու, վարորդը պատասխանեց` հանրահավաք է:

Araratnews.am-ի լրագրողը հետաքրքրվելով պարզել է, որ վաղը չեն աշխատելու Արագածոտնի մարզի մի շարք գյուղերի ու քաղաքների միկրոավտոբուսներ:

Այս հարցի վերաբերյալ կփորձենք պարզաբանումներ ստանալ պատկան մարմիններից:

Հ.Գ. Հարցն այստեղ հանրահավաքը չէ, այլ այն, որ իշխանությունները հերթական անգամ ոտնահարում են քաղաքացու իրավունքները` խախտելով մի շարք օրենքներ: Ի դեպ, տաքսիներով գործի գալն էլ կարժենա 6 000-7 000 դրամ: