Րոպեներ առաջ Araratnews-ի լրագրողն ականատես է եղել, թե ինչպես է 30- 35 տարեկան մի տղամարդ Կիևյան կամուրջից փորձել է իրեն ցած նետել: Մեր լրագրողը մոտեցել է այդ տղամարդուն և հարցրել, թե ինչո՞ւ է իրեն ուզում ցած նետել, տղամարդը պատասխանել է, որ 250.000 դոլար վարկ ունի: Նշենք, որ այս պահին ոստիկանները հավաքված են Կիևյան կամրջի մոտ և համոզում են տղամարդուն, որ ցած իջնի: Ոստիկանները այդ տղամարդուն ասել են, որ վարկն արդեն մարել են և օգնել են, որ նա իջնի:
Նշենք նաև, որ մեր լրագրողին ոստիկանները չեն թույլատրել տարածքը լուսանկարել: