տուն Լուրեր Շշի Մելոյի եղբայրը հրաժարվել է Աբովյանի քաղաքապետի ընտրություններում առաջադրվելու մտքից.armtimes.com

Շշի Մելոյի եղբայրը հրաժարվել է Աբովյանի քաղաքապետի ընտրություններում առաջադրվելու մտքից.armtimes.com

86
0

abovyanՀաջորդ շաբաթ՝ մայիսի 13-ին սկսվում է Աբովյանի քաղաքապետի ընտրություններում թեկնածուների առաջադրման փուլը:

Քաղաքապետ դառնալու իրենց հավակնությունների մասին հայտարարել են Գագիկ Ծառուկյանի սանիկ, «Կինգ Դելյուքս» ընկերության սեփականատեր Արթուր Հարությունյանը (Պալաչ), ԱԺ պատգամավոր Մելիք Մանուկյանի եղբայր Վարդան Մանուկյանը եւ ԲՀԿ-ականների հետ սերտ հարաբերություններ ունեցող Վահագն Գեւորգյանը:

Քիչ առաջ մեզ հետ զրույցում Վարդան Մանուկյանը հայտարարեց. «Մտադրություն չունեմ փաստաթղթերս ներկայացնելու, հավանաբար չեմ առաջադրվի»:

Երբ խնդրեցինք պարզաբանել պատճառը՝ Մանուկյանն ասաց, որ զբաղված է:

Ավելի վաղ հայտարարել էիք, որ առաջադրվելու եք, ինչո՞ւ փոշմանեցիք՝ հետաքրքրվեցինք Մանուկյանից:

Նա նկատեց, որ փոշմանելու բան չկա եւ կրկին ընդգծեց, որ զբաղված է:

Աբովյանում շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ Մանուկյանը «դաբրո» չի ստացել եւ դա է նրա չառաջադրվելու պատճառը:

Ստացվում է, որ Աբովյանում հունիսի 7-ին կայանալիք քաղաքապետի ընտրություններում պայքարելու են Արթուր Հարությունյանը (Պալաչ), որը Ծառուկյանի սանիկն է եւ նրա հետ լուրջ հակասություններ ուներ, եւ Վարդան Գեւորգյանը, ով վայելում է Ծառուկյանի աջակցությունը:

Արթուր Հարությունյանը հրաժարվեց պատասխանել մեր հարցերին՝ ասելով, որ զբաղված է:

Վահագն Գեւորգյանը մեր թղթակցի հետ զրույցում ասել էր, որ ինքն առաջադրվելու է եւ Ծառուկյանը իր հավանությունն է տվել իր թեկնածությանը:

Աբովյանում նախընտրական քարոզարշավը կմեկնարկի մայիսի 26-ին եւ կշարունակվի մինչեւ հունիսի 5-ը ներառյալ: