տուն Լուրեր Շրի Լանկայում զոհերի թիվն աճել է

Շրի Լանկայում զոհերի թիվն աճել է

86
0

skynews

Շրի Լանկայում ջրհեղեղների և սողանքների հետևանքով զոհերի թիվը հասել է 164-ի. հաղորդում է Gazeta.ru-ն՝ հղում կատարելով Sinhua գործակալությանը:

Նշվում է, որ ևս 104 մարդ համարվում են անհետ կորած:

Գործակալության տվյալներով՝ աղետի հետևանքով ավելի քան 400 հազար մարդ է տուժել, այդ թվում՝ 100 հազար մարդ տարհանվել է աղետի գոտուց:

Ավելի վաղ հաղորդվել էր 151 զոհի մասին: