Մոսկվան պատրաստ է վերականգնելու Պենտագոնի հետ համագործակցությունը, սակայն ՌԴ-ի հետ «ուժի դիրքից» բանակցելու կառույցի փորձերն անհեռանկարային են. RBC-ի հաղորդմամբ՝ այս մասին ասել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն:
Շոյգուն ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ այսօր Բաքվում կկայանա ՌԴ զինված ուժերի ղեկավար Վալերի Գերասիմովի և իր ամերիկացի գործընկեր Ջոզեֆ Դենֆորդի հանդիպումը:
«Այս հանդիպմանը Ռուսաստանը ակնկալում է Պենտագոնի դիրքորոշման հստակեցում»,- ընդգծել է Շոյգուն:
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Ջեյմս Մեթիսը կարծում է, որ ՆԱՏՕ-ի անդամ երկրներին անհրաժեշտ է Ռուսաստանի հետ գործընկերային հարաբերություններ հաստատել ուժի դիրքից: