տուն Լուրեր Շոյգուն հանդիպել է Էրդողանի հետ

Շոյգուն հանդիպել է Էրդողանի հետ

73
0

erdogan_2408

Ռուսաստանի Դաշնության (ՌԴ) պաշտպանության նախագահ Սերգեյ Շոյգուն մեկնել է Թուրքիա:  Ստամբուլի Հուբեր  կոչվող նստավայրում նրան ընդունել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:

Ըստ թուրքական  «Ensonhaber» լրատվամիջոցի՝  նշյալ հանդիպմանը ներկա են եղել նաև Թուրքիայի զինուժի գլխավոր շտաբի պետ, բանակի գեներալ Հուլուսի Աքարը, պաշտպանության նախարար Ֆիքրի Ըշըքը և նախագահականի խոսնակ Իբրահիմ Քալընը:

Առայժմ տեղեկություն չեն հաղորդվում, թե ինչ թեմաներ են քննարկվել նշյալ հանդիպման ժամանակ: Փոխարենը հիշեցվում է, որ հանդիպման նախորդ օրը Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, որի ընթացքում քննարկվել են  Սիրիայի և Քաթարի շուրջ տիրող ճգնաժամային իրավիճակները:

Օրերս թուրքական լրատվամիջոցներ տարածել էին տեղեկատվությունը, թե իբր ռուսական զորքերը դուրս են գալիս Սիրիայի քրդերի վերահսկողության տակ գտնվող քրդաբնակ Աֆրին շրջանից, որպեսզի Թուրքիան այնտեղ ռազմական գործողություններ սկսի:

Աղբյուր` Ermenihaber.am