Շոտլանդական Հերիոթ Վատ համալսարանում Johnie Walker վիսկու բույրով գործվածք են ստեղծել: Այս մասին հաղորդում է բուհի պաշտոնական կայքը:
Գործվածքը ստեղծվել է Harris Tweed ընկերության հետ համատել և ալկոհոլային ըմպելիքի բաղադրիչների գույնն ունի: Դրա մանրաթելերը հագեցած են Աքվա Ալբա բույրով, որ նմանակում է վիսկիի բուրմունքը:
Նշվում է, որ բույրը ստեղծվել է նորագույն միկրոկապսուլային տեխնոլոգիայի միջոցով:
Թե որտեղ է նորամությունը վաճառվելու և որքան է արժենալու, առայժմ չի մանրամասնվում: