տուն Քաղաքական Միջազգային Շոտլանդիայի թագավորական բանկը 550 աշխատակիցների կփոխարինի ռոբոտներով

Շոտլանդիայի թագավորական բանկը 550 աշխատակիցների կփոխարինի ռոբոտներով

107
0

rbsՇոտլանդիայի թագավորական բանկը (Royal Bank of Scotland, RBS)` Մեծ Բրիտանիայի խոշորագույն վարկային հաստատություններից մեկը, պլանավորում Է կրճատել 550 աշխատատեղ, որոնք կփոխարինվեն ռոբոտ-խորհրդականներով, հաղորդում Է Արմենպրես-ը՝ հղում անելով The Guardian-ին: Ռոբոտները հանձնարարականներ են տալո ւ սովորական հաճախորդներին, որոնք ներդնելու են համեմատաբար ոչ մեծ գումարներ (սկսած 500 ֆունտ ստեռլինգից): Կենդանի խորհրդականների թիմը կմնա միայն այն մարդկանց համար, ովքեր ներդնում են 250 հազար ֆունտից սկսած գումարներ:

Ավտոմատ համակարգերը հաճախորդներին խորհուրդներ են տալու՝ ելնելով հատուկ հարցարանին վերջիններիս պատասխաններից: Այս քայլը ծախսերի նվազեցման միջոցներից մեկն Է, որոնք բանկի ղեկավարության կողմից ընդունվել են դժվարին ֆինանսական իրադրության ֆոնին: 2015 թվականի արդյունքներով, բանկը, որը 73 տոկոսով պատկանում Է պետությանը, 2 մլրդ ֆունտ ստեռլինգի կորուստներ Է կրել: