տուն Քաղաքական Միջազգային Շոտլանդիան կմնա ԱՄՆ-ի դաշնակիցն անկախություն հռչակելուց հետո․ Շոտլանդիայի առաջին նախարար

Շոտլանդիան կմնա ԱՄՆ-ի դաշնակիցն անկախություն հռչակելուց հետո․ Շոտլանդիայի առաջին նախարար

90
0

138263_NpAdvHover

Շոտլանդիան անկախություն ձեռք բերելուց հետո կմնա ԱՄՆ-ի դաշնակիցը։ Նման հայտարարություն է արել Շոտլանդիայի առաջին նախարար, ազգայնականների առաջնորդ Ալեքս Սալմոնդը՝ պատասխանելով ամերիկյան լրագորղին այն հարցին, թե ԱՄՆ-ում մտահոգված են Մեծ Բրիտանիայի մասնատման հնարավորությամբ։ Այս մասին հաղորդում է BBC-ն։

«Մտահոգվելու կարիք ընդհանրապես չկա։ Մենք կլինենք մերձավոր ընկերներ, Շոտլանդիան և Միացյալ նահանգներն, ինչպես միշտ, կլինեն հաստատակամ դաշնակիցներ», — ասել է նա։

Այս տարվա հունիսին ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման հայտարարել էր, որ չի աջակցում Մեծ Բրիտանիայի տարածքային ամբողջականության խախտմանը։ Ներկայում Շոտլանդիայի բնակչության մոտ կեսը կողմ է անկախությանը։ Գրեթե նույնքան մարդ դեմ է արտահայտվում Մեծ Բրիտանիայի կազմից դուրս գալուն։