Հավայան կղզիներում տարեց կինը մահացել է շնաձկան հարձակման հետանքով։ Այս մասին հաղորդում է BBC-ն՝ հղում կատարելով տեղի ոստիկանությանը։
Միջադեպը տեղի է ունեցել Մաուի կղզում։ 65-ամյա կնոջ մարմինը շնաձկան ատամների հետքերով հայտնաբերվել է ոստիկանության կողմից։ Հաղորդվում է, որ կինը լողի սիրահար էր, և ամեն օր գնում էր լողափ։