տուն Լուրեր Շկապլերովը տիեզերքում ծածանված ՀՀ դրոշը հանձնեց Նիկոլ Փաշինյանին

Շկապլերովը տիեզերքում ծածանված ՀՀ դրոշը հանձնեց Նիկոլ Փաշինյանին

125
0

Արագածոտնի մարզի Ագարակ համայնքում  ՌԴ հերոս, տիեզերագնաց Անտոն Շկապլերովը Փաշինյանին է հանձնել ՀՀ դրոշը, որն ավելի քան 190 օր եղել է տիեզերքում՝ միջազգային տիեզերակայանի տարածքում, տեղի է ունեցել նաեւ «Արարատ 73»-ին նվիրված խաղահրապարակի բացում:

«Այս դրոշը տիեզերքում, 400 կմ բարձրության վրա գտնվել է մոտ 200 օր, այն ժամանակ, երբ Հայաստանում տեղի էին ունենում քաղաքական փոփոխություններ: Ես համարում եմ, որ այս դրոշը կդառնա Հայաստանի նոր կյանքի խորհրդանիշ՝ ամենակարևորը՝ կյանքի կայունության, տնտեսության աճի, ձեր բարօրության, խաղաղության և ձեր և Ռուսաստանի հետ բարեկամության խորհրդանիշ»,- նշեց Անտոն Շկապլերովը: