Շիզոֆրենիայի հարցը ներկայում բավական կարևոր է,- ասում է հոգեբան-խորհրդատու Տարաս Վավրիկը:
Կաթվածից ու ծերունական հիվանդությունից հետո շիզոֆրենիան ամենահաճախ հանդիպող հիվանդություններից է:
«Շիզոֆրենիան առավել հաճախ փոխանցվում է ժառանգաբար: Նման հակում ունեցող մարդկանց մոտ հանդիպում է խոսքի դանդաղում, տրամադրության, շփման անկում»,- ասում է Վավրիկը:
Հոգեբանը խորհուրդ է տալիս` երբեք չխուսափել ու չվանել հոգեկան խնդիրներ ունեցող մարդկանց: Մարդկանց մեծ մասը խուսափում է շիզոֆենիայով տառապողներից: Եվ դա տեսնելով` հիվանդն ավելի շատ է խորանում իր աշխարհում:
«Ցանկացած մարդ ի ծնե ունի հոգեկան ինչ-որ շեղում: Եթե դա ժամանակի հետ խորանում է, հնարավոր է, առաջանա ավելի լուրջ հիվանդություն»,- ասում է հոգեբանն ու շարունակում,- սակայն միշտ չէ, որ հոգեկան շեղումներն անդառնալի են: Եթե մարդը ժամանակին ստանա օգնություն, հնարավոր է հաղթահարել շիզոֆրենիան»: