տուն Լուրեր Շիրմաքարեր պղծող կնոջն ազատ են արձակել

Շիրմաքարեր պղծող կնոջն ազատ են արձակել

154
0

Շիրմաքարեր պղծելու կասկածանքով երեկ բերման ենթարկված 51-ամյա կինը ոստիկանությունում տվել է բացատրություն և նրա նկատմամբ նախապատրաստվում են նյութեր: Կնոջն ստորագրությամբ ազատ են արձակել։ Այս մասին AraratNews.am-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից:

Հիշեցնենք, որ երեկ համացանցում թիվ մեկ թեման Եռաբլուրում մեր հերոսների շիրիմները անարգած նյութերն էին: Օրվա վերջում պարզվեց, որ շիրմաքարերը անարգել է մի կին:

ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ  Օսիպյանի հանձնարարականով ոստիկանության տարբեր ստորաբաժանումների ծառայողներ ձեռնարկվել էին օպերատիվ-հետախուզական լայնածավալ միջոցառումներ՝ կատարվածի հանգամանքները կարճ ժամանակում բացահայտելու ուղղությամբ։

Արդյունքում՝ Աշտարակի ոստիկանները տեղեկություններ էին ստացել, որ Աշտարակի գերեզմաններում մի կին տարօրինակ վարքագիծ է դրսևորում և ինչ-որ գործողություններ կատարում շիրմաքարերի մոտ։ Նա հայտնաբերվել ու բերման էր ենթարկվել ոստիկանության Աշտարակի բաժին։

Երևանի բնակիչ, 51-ամյա կնոջ հայտնածով՝ այրված մոմ է լցրել շիրմաքարերին՝ անեծքը հանելու համար։ Կինը հայտնել է նաև, որ նմանատիպ գործողություններ կատարել է «Եռաբլուրում» և այլ գերեզմանոցներում։