տուն Լուրեր Շիրակում բանկի վարկային գործակալը «Նիվա»-ով գլխիվայր շրջվելով՝ հայտնվել է դաշտում

Շիրակում բանկի վարկային գործակալը «Նիվա»-ով գլխիվայր շրջվելով՝ հայտնվել է դաշտում

118
0

timthumb (3)

Երեկ՝ հոկտեմբերի 25-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 15։30-ի սահմաններում Ախուրյան գյուղի բնակիչ՝ 30-ամյա Էդգար Ղուկասյանը Երևան-Գյումրի-Բավրա ավտոճանապարհի 156 կմ հատվածում իր վարած Վազ 2121 մակնիշի 733 ՏԼ 01 համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվելով՝ հայտնվել դաշտում, գրում է shamshyan.com-ը։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Է. Ղուկասյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Տիրամայր Նարեկ»-ի անվան հիվանդանոց։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդ Է. Ղուկասյանն աշխատում է «Ագբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկ»-ի Աշոցքի մասնաճյուղում՝ որպես վարկային գործակալ։
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում