տուն Լուրեր «Շիրակ» օդանավակայանը Գյումրին բիզնես կենտրոն դարձնելու հիմնաքարն է. Կարապետյան

«Շիրակ» օդանավակայանը Գյումրին բիզնես կենտրոն դարձնելու հիմնաքարն է. Կարապետյան

90
0

1486117440_varchapet-472x265

Գյումրիում է ՀՀ վարչապետը: Կառավարության ղեկավարը նախ այցելել է «Շիրակ» օդանավակայան, ծանոթացել առկա պայմաններին: Կարեն Կարապետյանը բարձր է գնահատել Գյումրու Շիրակ օդանավակայանի դերը տարածաշրջանում, այն համարելով հիմնաքար՝ Գյումրին բիզնես կենտրոն դարձնելու առումով:

Նախադրյալներն արդեն ստեղծված են. «Պոբեդա» ավիաընկերությունից բացի, այլ ընկերություններ ևս հետաքրքրված են Գյումրու «Շիրակ» օդանավակայանով: Հետաքրքրվողներ կան, սակայն Քաղավիացիայի գլխավոր վարչությունն այս պահին դեռ պաշտոնական առաջարկություն չի ստացել,-ասել է ՀՀ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Սերգեյ Ավետիսյանը` հավելելով, որ Գյումրու «Շիրակ» օդանավակայանն այս պահին համարվում է միջազգային չափորոշիչներին համապատասխան և սպասարկում է միջազգային չվերթներ:

Սերգեյ Ավետիսյանը նաև տեղեկացրել է, որ «Շիրակ» օդանավակայանի գրավչությունը բարձրացնելու նպատակով սահմանվում են մի շարք արտոնություններ: Ներկա պահին այստեղ աերոնավիգացիոն ծառայություն իրականցվում է 50 տոկոս իջեցված սակագնով: Օդանավակայանի զարգացման ծրագրի շրջանակում իրականացվող զեղչային համակարգի կիրառման արդյունքում, պատասխանատուն վստահ է, որ կխթանվի հետաքրքրությունը Գյումրու «Շիրակ» օդանավակայանի նկատմամբ:

Ցայգ հեռուստաընկերություն