Ամերիկացի հայտնի բռնցքամարտիկ Շենոն Բրիգսը հանկարծակի հայտնվել է Աշխարհի չեմպիոն Վլադիմիր Կլիչկոյի մարզման ժամանակ և նրան ջուրը նետել։ Այս մասին հաղորդում է Fight News-ը։
Ֆլորիդայում գտնվող Կլիչկոն նախապատրաստվում է Կուբրատ Պուլևի հետ մրցամարտին, որը կայանալու է նոյեմբերի 15-ին։ Կլիչոկն մարզվում էր ջրի վրա, երբ մոտորանավակով հայտնված Բրիգսը արագ անցել է նրա ոկղքով՝ Կլիչկոյին նետելով ջուրը։ Այդ ընթացքում Բրիգսը բղավել է «Ես քեզ սպասում եմ ռինգում»։