տուն Լուրեր Շախմատի ուսուցիչը հետ վերադարձրեց արտոնագիրը ԿԳ նախարարին

Շախմատի ուսուցիչը հետ վերադարձրեց արտոնագիրը ԿԳ նախարարին

120
0
narek
«Նարվա» շախմատի դպրոցի հիմնադիր տնօրեն Նարեկ Վարազդատյանն այսօր ԿԳ նախարարության շենքի առջեւ վերադարձրեց նախարար Արմեն Աշոտյանից եւ Շախմատի ակադեմիայի նախագահ Սմբատ Լպուտյանից ստացած արտոնագիրը: Araratnews-ն օրերս անդրադարձել էր Նարեկ Վարազդատյանի հետ կատարված անարդարությանը: Հիշեցնենք, որ Վարազդատյանը մեկ տարի առաջ դպրոցում 2-էր նշանակել Սերժ Սարգսյանի ու Հովիկ Աբրահամյանի թոռներին, ինչից հետո հեռացվել էր դպրոցից և հիմնել սեփական դպրոցը:
Այսօր առավոտյան Նարեկ Վարազդատյանը ԿԳՆ  է վերադարձրել իր շախմատի ուսուցչի արտոնագիրը:
— Ի՞նչ ակցիա եք արել այսօր:
-Ես հետ եմ վերադարձնում իմ արտոնագիրը (գնահատականը՝ 20 հնարավորից 20 միավոր, 3 տարի հանրակրթական դպրոցում դասավանդելու իրավունքով), որը տրվել է ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի և Շախմատի ակադեմիայի տնօրեն Սմբատ Լպուտյանի կողմից: Արտոնագիրը վերադարձնելու եմ ՀՀ Կրթության և գիտության նախարարին:
— Ի՞նչը դրդեց Ձեզ այդ քայլին դիմել:
-Եթե այլևս չեմ դասավանդելու որևէ հանրակրթական դպրոցում, բնական է, որ այդ արտոնագիրն ինձ պետք չէ:Ես չեմ մտնի որևէ հանրապետականացված կառույց, որտեղ նույնիսկ անչափահաս երեխաների մոտ է քարոզարշավ տարվում ՝ ի օգուտ ՀՀԿ-ի:
 Վարազդատյանն արտոնագիրը անձամբ չհանձնեց Կրթության և գիտության նախարարին, այլ հայտնեց, որ ուղարկելու է փոստով: