Շախմատի Հայաստանի տղամարդկանց թիմը հաղթանակ տոնեց 43-րդ Օլիմպիադայի 9-րդ տուրում՝ 2,5-1,5 հաշվով առավելության հասնելով Հնդկաստանի հավաքականին նկատմամբ :
Բաթումում ընթացող Օլիմպիադայի այս տուրում Լևոն Արոնյանը, Գաբրիել Սարգսյանը և Հրանտ Մելքումյանը ոչ-ոքի ավարտեցին իրենց պարտիաները, իսկ Հայկ Մարտիրոսյանը հաղթական միավոր բերեց թիմին: