տուն Լուրեր Շախմատի տղամարդկանց հավաքականը ոչ-ոքի խաղաց Իտալիայի հետ

Շախմատի տղամարդկանց հավաքականը ոչ-ոքի խաղաց Իտալիայի հետ

100
0

:314

Շախմատի Եվրոպայի թիմային առաջնության 5-րդ տուրում Հայաստանի տղամարդկանց հավաքականը ոչ-ոքի խաղաց Իտալիայի հետ: Արոնյանը հաղթեց, Մովսիսյանը պարտվեց, իսկ Հրանտ Մելքումյանը և Կարեն Գրիգորյանը կիսեցին միավորը: Հայաստան-Իտալիա 2:2: Այժմ Հայաստանի թիմը 11-րդ տեղում է, առաջատարը ռուսներն են, հաղորդում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:

Կանանց պայքարում Հայաստանի մրցակիցը Սերբիան էր: Էլինա Դանիելյանը և Լիլիթ Մկրտչյանը կիսեցին միավորը, իսկ Լիլիթ Գալոյանը և Սուսաննա Գաբոյանը պարտվեցին: Կանանց հավաքականը 15-րդ տեղում է: