տուն Լուրեր Շախմատի Մ20 տարեկանների ԱԱ. 7-րդ տուրի արդյունքները

Շախմատի Մ20 տարեկանների ԱԱ. 7-րդ տուրի արդյունքները

109
0

martirosyanpetrosyanchess

Իտալիայում երեկ կայացել է աշխարհի մինչև 20 տարեկան պատանիների և աղջիկների առաջնության 7-րդ տուրը:

Պատանիների առաջնությունում Տիգրան Հարությունյանը հաղթանակ է տոնել, Մանուէլ Պետրոսյանն իր պարտիան ավարտել է հաշտությամբ, իսկ Հայկ Մարտիրոսյանը պարտություն է կրել:

7-րդ տուրից հետո աղյուսակը 6 միավորով միանձնյա գլխավորում է Թարի Արյանը (Նորվեգիա):

9 շախմատիստ վաստակել են 5.5-ական միավոր և կիսում են 2-10-րդ հորիզոնականները:

Մանուէլ Պետրոսյանը վաստակել է 5, Հայկ Մարտիրոսյանը՝ 4.5, իսկ Տիգրան Հարությունյանը՝ 3 միավոր:

Այսօր տեղի կունենան մրցաշարի 8-րդ տուրի պարտիաները: