Շախմատի Հայաստանի տղամարդկանց հավաքականը Եվրոպայի թիմային առաջնության, առաջին տուրում ուժերը կչափի հյուրընկալող երկրի՝ Իսլանդիայի թիմի հետ: Կանանց պայքարում Հայաստանի հավաքականի հակառակորդը կլինի Լատվիայի թիմ, հաղորդում է ՀԱՕԿ պաշտոնական կայքը:
Շախմատի Եվրոպայի թիմային առաջնությունն անցկացվում է Իսլանդիայում նոյեմբերի 13- 22-ը: Տղամարդկանց առաջնությանը մասնակցում են 36 թիմ, իսկ կանանց մրցաշարին՝ 30: