տուն Լուրեր Շախմատի Հայաստանի չեմպիոնը կորոշվի Մարտիրոսյան-Հովհաննիսյան պարտիայում

Շախմատի Հայաստանի չեմպիոնը կորոշվի Մարտիրոսյան-Հովհաննիսյան պարտիայում

117
0

Երեկ տեղի է ունեցել շախմատի Հայաստանի տղամարդկանց առաջնության 10-րդ տուրը:

Մրցաշարի առաջատարներից Հայկ Մարտիրոսյանը սև խաղաքարերով ոչ-ոքի է խաղացել Շանթ Սարգսյանի հետ, իսկ ահա մյուս առաջատար Ռոբերտ Հովհաննիսյանը սպիտակ խաղաքարերով անսպասելի պարտություն է կրել Մանուէլ Պետրոսյանից, գրում է Հայաստանի շախմատային ֆեդերացիայի պաշտոնական կայքը:

Մրցաշարում առաջին հաղթանակն է տոնել դեռևս գործող չեմպիոն Հովհաննես Գաբուզյանը, իսկ Արման Փաշիկյան-Սամվել Տեր-Սահակյան և Կարեն Գրիգորյան-Տիգրան Լ. Պետրոսյան պարտիաներն ավարտվել են հաշտությամբ:

Վերջին տուրից առաջ Հայկ Մարտիրոսյանը 6.5 միավորով գլխավորում է աղյուսակը: 6 միավորով 2-րդ հորիզոնականում է ընթանում Ռոբերտ Հովհաննիսյանը, իսկ Արման Փաշիկյանը 5.5 միավորով եզրափակում է լավագույն եռյակը:

Այսօր կայանալիք վերջին տուրում Հայկ Մարտիրոսյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը կմրցեն միմյանց հետ: Մարտիրոսյանը կխաղա սպիտակ խաղաքարերով և չեմպիոնի տիտղոսը նվաճելու համար նրան բավարար կլինի ոչ-ոքի արդյունքը, իսկ Հայաստանի չեմպիոն դառնալու համար Հովհաննիսյանին անհրաժեշտ է միայն հաղթանակ:

11-րդ տուրի զույգեր.

Մարտիրոսյան Հայկ-Հովհաննիսյան Ռոբերտ

Տեր-Սահակյան Սամվել-Սարգսյան Շանթ

Պետրոսյան Տիգրան Լ.-Փաշիկյան Արման

Անդրիասյան Զավեն-Հարությունյան Տիգրան

Գաբուզյան Հովհաննես-Գրիգորյան Կարեն