տուն Լուրեր Շախմատի Հայաստանի առաջնությունները կմեկնարկեն հունվարի 11-ին

Շախմատի Հայաստանի առաջնությունները կմեկնարկեն հունվարի 11-ին

168
0

2018 թվականի հունվարի 11-23-ը Երևանում` Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը, կանցկացվեն Հայաստանի տղամարդկանց 78-րդ և կանանց 73-րդ առաջնությունները:

Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատային ֆեդերացիայի պաշտոնական կայքը:

Մրցաշարերի բացման հանդիսավոր արարողությունները տեղի կունենան հունվարի 11-ին` ժամը 15:00-ին:

Մրցաշարերի առաջին տուրի պարտիաները կմեկնարկեն հունվարի 12-ին` ժամը 15:00-ին: Մրցաշարերն անցկացվում են շրջանային մրցակարգով: Խաղերը սկիզբը` ժամը 15:00-ին:

Կանոնադրության համաձայն` մրցաշարերում լավագույն արդյունք ցույց տված շախմատիստները կընդգրկվեն ազգային հավաքականների կազմեր:

Տղամարդկանց առաջնության գլխավոր մրցավարն է միջազգային կարգի մրցավար Աշոտ Վարդապետյանը, իսկ կանանցը` միջազգային կարգի մրցավար Ջուլետա Նահատակյանը: