տուն Լուրեր Շախմատի աշխարհի պատանեկան առաջնություն․ 3 տուրի արդյունքները

Շախմատի աշխարհի պատանեկան առաջնություն․ 3 տուրի արդյունքները

113
0

imagell

Իտալիայի Տարվիզիո քաղաքում  կայացել է շախմատի մինչև 20 տարեկան պատանիների աշխարհի առաջնության 3-րդ տուրը։

Տղաների առաջնությունում Հայկ Մարտիրոսյանն ու Տիգրան Հարությունյանը խաղացել են ոչ ոքի, իսկ Մանուէլ Պետրոսյանը պարտվել է։

4 մասնակից ունի մաքսիմալ միավոր։ Հայկը նրանցից հետ է մնում կես միավորով, Մանուէլն ունի 2, իսկ Տիգրանը՝ 1․5 միավոր։

Աղջիկների մրցաշարում հանդես եկող Սիրանուշ Ղուկասյանն առավելության է հասել մրցակցի նկատմամբ և այժմ ունի 2 միավոր։  4 շախմատիստուհի վաստակել է 3-ական միավոր։