տուն Սպորտ Շախմատի աշխարհի չեմպիոնի կոչման համար մրցամարտի առաջին պարտիան ավարտվել է խաղաղ ելքով

Շախմատի աշխարհի չեմպիոնի կոչման համար մրցամարտի առաջին պարտիան ավարտվել է խաղաղ ելքով

81
0

3889079

Շախմատի աշխարհի չեմպիոն, ՖԻԴԵ-ի համաշխարհային դասակարգման 1-ին համար Մագնուս Կարլսեն և կոչման հավակնորդ հնդիկ Վիշվանաթան Անանդի միջև չեմպիոնական մրցամարտի առաջին պարտիան ավարտվել է ոչ ոքի:

Ինչպես հաղորդում է Chess-News-ը, Գրյունֆելդի սկզբնախաղով սկսված պարտիան ավարտվել է 48-րդ քայլին:

Դիմակայության ընդհանուր հաշիվն այս պահին հավասար է 0,5-0,5: Երկրորդ պարտիան կկայանա վաղը: Կարլսենը կխաղա սպիտակներով:

Մրցամարտը բաղկացած է 12 դասական պարտիայից, հավասար արդյունքի դեպքում չեմպիոնը որոշվելու է թայ-բրեյքում: Մրցանակային ֆոնդը հասնում է 1 միլիոն եվրոյի: