տուն Լուրեր Շավարշ Կարապետյանը` Պուտինի վստահված անձ

Շավարշ Կարապետյանը` Պուտինի վստահված անձ

135
0

ՌԴ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է ՌԴ նախագահի թեկնածու Վլադիմիր Պուտինի վստահված անձանց հերթական ցուցակը. հաղորդում է Ria.ru-ն:

Ցուցակում ընդգրկվել է ԽՍՀՄ սպորտի վարպետ, ջրասուզալող մարզաձևում 17 անգամ աշխարհի չեմպիոնի, 13 անգամ Եվրոպայի չեմպիոնի, ԽՍՀՄ յոթակի չեմպիոնի կոչմանն արժանացած Շավարշ Կարապետյանը:

Ավելի վաղ հաղորդել էինք, որ Պուտինի վստահված անձանց ցուցակում են գրող, երգիծաբան Եվգենի Պետրոսյանը, հայտնի շոումեն, դերասան Միխայիլ Գալուստյանը, ռուսաստանաբնակ սուսերամարտուհի, օլիմպիական կրկնակի չեմպիոն Յանա Եգորյանը, Russia Today-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը: