տուն Լուրեր Շատ ճիշտ որոշում է. Կամո Արեյանը՝ Նոր Նորքում ապամոնտաժված կառույցի մասին

Շատ ճիշտ որոշում է. Կամո Արեյանը՝ Նոր Նորքում ապամոնտաժված կառույցի մասին

90
0

Նոր Նորքում ապօրինի շինության ապամոնտաժման որոշումն օրինաչափ է եւ շատ ճիշտ։ Այս մասին այսօր քաղաքապետարանում լրագրողների հետ զրույցում ասաց քաղաքապետի գլխավոր խորհրդական Կամո Արեյանը։

Նրա խոսքով՝  քանդման աշխատանքներից հետո կառուցապատողների դրսեւորած վարքագիծն անընդունելի է։

«Շատ ճիշտ որոշում էր, ապօրինի շինությունն օրենքով արգելվում է, անկախ այն բանից՝ հողը սեփական է, թե համայնքային։ Երեկվա դեպքն ընդգծված ապօրինություն էր, քաղաքապետարանի բոլոր գործողությունները եղել են իրավաչափ, օրինաչափ եւ ճիշտ»,–ասաց նա։