տուն Լուրեր Շատ կարևոր է հեղափոխական ուժերի ջախջախիչ հաղթանակը. «Սասնա Ծռեր»

Շատ կարևոր է հեղափոխական ուժերի ջախջախիչ հաղթանակը. «Սասնա Ծռեր»

118
0

«Սասնա Ծռեր» կուսակցության ստեղծման նախաձեռնող խումբը կարծում է, որ շատ ավելի ճիշտ և արդյունավետ կլինի որևէ ընտրություն, այդ թվում՝ Երևանի ավագանու ընտրությունները, անցկացնել դրանց համար անհրաժեշտ պայմաններ ու նախադրյալներ ստեղծելուց հետո:

Նրանց տարածած հայտարարության մեջ մասնավորապես ասվում է.

«Այդպիսիք են, առաջին հերթին՝ անկախ դատարանը, բարեփոխված իրավապահ մարմինները, քաղբանտարկյալների և ռազմագերիների բացակայությունը, իրական ընտրողների ցուցակները, նախկին ռեժիմին մաս կազմած կուսակցությունների մասնակցության բացառումը:

Ուստի Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին ընդառաջ այդ բացը պետք է լրացվի:Այդուհանդերձ, նկատի ենք առնում, որ Երևանի ավագանու ընտրությունները ոչ միայն իրողություն են, այլև թեժ պայքարի ասպարեզ են դարձել հեղափոխական ուժերի և նախկինում ռեժիմին մաս կազմած կամ այսօր նրա մնացորդների հետ միավորված ուժերի միջև:

Պայքար, որի արդյունքից զգալի չափով պայմանավորված է հեղափոխության վերջնական հաջողությունը: Այդ պատճառով շատ կարևոր է հեղափոխական ուժերի ջախջախիչ հաղթանակը: Վերը նշվածի հաշվառմամբ՝ կոչ ենք անում ակտիվ կերպով մասնակցել Երևանի ավագանու ընտրություններին և քվեարկել հեղափոխական ուժերի օգտին»։