տուն Լուրեր Շարունակվում է մայրաքաղաքի վարչական շրջանների և ՀՀ մարզերի համագործակցությունը

Շարունակվում է մայրաքաղաքի վարչական շրջանների և ՀՀ մարզերի համագործակցությունը

87
0

f7750dda9c3ef80ab3530e6c762da22101c57732

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ մայրաքաղաքի վարչական շրջանների և ՀՀ մարզերի միջև ձևավորված համագործակցության ծրագրի շրջանակում հուշագիր էր ստորագրվել Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի և Արարատի մարզի միջև: Ըստ այդմ կյանքի են կոչվում կրթամշակութային, կառավարման ոլորտի, առողջապահական, մարզական, սոցիալական ուղղվածության բազմաթիվ ծրագրեր: Կարևորելով գործընկերային համագործակցությունը` Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի ներկայացուցիչներն այցելել են Արարատի մարզի Մասիս քաղաքի հ.3 մանկապարտեզ, պայմանավորվածություն ձեռք բերել համագործակցության վերաբերյալ: Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի  ղեկավար Արտակ Ալեքսանյանի անունից հ.3 մանկապարտեզին նվիրաբերվել են ամանորյա նվերներ:

 
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն