տուն Լուրեր Շարմազանովն անդրադարձավ կուսակիցների հայտարարություններին

Շարմազանովն անդրադարձավ կուսակիցների հայտարարություններին

79
0

Վիեննայում Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Էդվարդ Նալբանդյանի եւ Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հանդիպումից հետո երեք համանախագահ երկրների արտաքին գերատեսչությունների ղեկավարների հայտարարությունն առ այն, որ ԼՂ խնդիրը պետք է լուծվի բացառապես խաղաղ ճանապարհով, շատ կարեւոր է: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 8-ին, ՀՀԿ Գործադիր մարմնի նիստից հետո ասել է ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը:

Հիշեցնենք, որ Վիեննայում աշխատանքային այցելությամբ գտնվող Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Էդվարդ Նալբանդյանը դեկտեմբերի 6-ին հանդիպել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ։

«Նոյեմբերի 30-ին պարոն նախագահը, տեղյակ եք, որ մասնակցել է ՀԱՊԿ խորհրդի նստաշրջանին, որտեղ ընդունվել է հռչակագիր ու հայտարարությունում, և դրա մեջ էական տեղ է հատկացվել արցախյան խնդրի խաղաղ կարգավորմանը, և ՀԱՊԿ անդամ երկրների նախագահները վերահաստատել են իրենց աջակցությունը համանախագահների խաղաղ բանակցային գործընթացին, վերահաստատվել է, որ խնդիրը պետք է լուծվի 3 հայտնի սկզբունքների հիման վրա՝ ուժի կամ սպառնալիքի չկիրառում, տարածքային ամբողջականության և ազգերի ինքնորոշման իրավունքի իրացում»,-ասաց նա:

Շարմազանովն անդրադարձել է ՀՀԿ պատգամավոր Հակոբ Հակոբյանի եւ Խոսրով Հարությունյանի՝ աղքատության եւ թանկացումների վերաբերյալ արված հայտարարություններին.  «Այդ առումով, ափսոսանք եմ հայտնում, որ նման հայտարարություն է արվել կամ կոնտեքստից հանվել է հայտարարությունը: ՀՀ բոլոր քաղաքացիները մեր ամենամեծ հարստությունն են: Թանկացումը շատ վատ բան է, թանկացման վերաբերյալ օբյեկտիվ, շատ համոզիչ պատասխան տվել է  փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը, ֆինանսների նախարար Վարդան Արամյանը: Մեր իշխանության, մեր կառավարության քայլերը պետք է միտված լինեն, որպեսզի քայլ առ քայլ լուծենք այն խնդիրները, որոնք ծառացած են մեր հասարակության խոցելի խավի առջեւ»: